Կատարը կոչ է արել ՄԱԿ-ին աջակցել Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորմանը
1 րոպեի ընթերցում
![Կատարը կոչ է արել ՄԱԿ-ին աջակցել Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորմանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/07/900172.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի ԱԳՆ ղեկավար Մուհամմադ բեն Աբդուռռահման Ալ Թանին ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել՝ կարգավորելու Պարսից ծոցի ճգնաժամը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ալ-Ջազիրա հեռուստաալիքին:
Նախարարի կարծիքով՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը համառություն են ցուցաբերում, և ճգնաժամի կարգավորմանն ուղղված քայլեր չեն իրականացնում:
«Անվտանգության խորհուրդը, Գլխավոր ասամբլեան և ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմները կոնֆլիկտի կարգավորման մեջ պետք է դեր խաղան», - հայտարարել է նախարարը:
Հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը խզել էին դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկչությանն աջակցելու և իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: