Իսրայելցի քաղաքական գործիչը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կնեսետում ներկայացված Yesh Atid («Ապագա կա») կուսակցության հիմնադիր առաջնորդ Յաիր Լապիդն առաջարկել է Իսրայելի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գործիչը նման հայտարարությամբ է հանդես եկել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ հայտարարություններ էր հնչեցրել Իսրայելի հասցեին՝ ալ-Աքսա մզկիթի մուտքի մոտ մետաղորսիչ դնելու վերաբերյալ իսրայելական կողմի որոշման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:

«Թուրքիան պետք է հասկանա, որ չի կարող շարունակել հարվածել Իսրայելին: Եկել է ժամանակը, որ դադարեցնենք հաճոյանալ Թուրքիային, որն ամեն անգամ ավելի ուժեղ է հարվածում: Մենք պետք է ասենք՝ այո, հասկացանք, այժմ պետք է սկսենք մեր քաղաքականությունը. այսօրվանից մենք աջակցում ենք անկախ քրդական պետության հիմնմանը, մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, պետք է անենք ամեն բան, որը չէինք անում, երբ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունեինք, քանի որ հիմա և ապագայում այդ երկրի հետ լավ հարաբերություններ չենք ունենալու»,- նշել է Յաիր Լապիդը:

Նա կարծիք է հայտնել, որ Իսրայելը պետք է մոռանա Թուրքիայի հետ գազատար ունենալու գաղափարը: «Իսրայելը չի կարող թույլ տալ կախված լինել մի սպառողից, որը բոլոր առումներով վերածվել է թշնամական կամ կիսաթշնամական պետության»,- ասել է Yesh Atid կուսակցության ղեկավարը:

Իսրայելի իշխանությունները որոշել էին ալ-Աքսա մզկիթի մուտքի մոտ մետաղորսիչներ դնել, սակայն միջազգային բուռն արձագանքից հետո հետ էին կանգնել այդ որոշումից:

Կատարվածից հետո հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով հայտարարել էր, թե իսրայելական կողմը փորձում է ալ-Աքսա մզկիթը «խլել մուսուլմանների ձեռքից»: Նա կոչ էր արել ողջ մուսուլմանական աշխարհին պաշտպանել մզկիթը, ինչպես նաև հայտարարել, թե Իսրայելի պաշտպանության ուժերի զինվորներն «իրենց կոշիկներով կեղտոտում են տարածքը»:

Էրդողանի հայտարարությանը պատասխանել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ ասելով. «Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է խորհուրդ տալ Իսրայելին»:

Հայերեն العربية English Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս