Անջելինա Ջոլին առաջին անգամ պատմել է ամուսնալուծությունից հետո կյանքի և առողջական խնդիրների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին պատմել է, որ Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության հետևանքով առաջացած սթրեսից իր մոտ առողջական խնդիրներ են սկսել, մասնավորապես` հիպերտոնիա, ինչպես նաև դիմային մկանի պարալիզացում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հոլիվուդյան աստղը խոսել է Vanity Fair-ին տված հարցազրույցում:

«Երբեմն ընտանիքներում կանայք իրենց մասին մտածում են միայն վերջին պահին, երբ այդ ամենն անդրադառնում է նրանց առողջության վրա»,- նշել է Ջոլին: Նա հայտնել է, որ դիմամկանի պարալիզացումը կարողացել է հաղթահարել ասեղնաբուժության միջոցով և հիմա ամբողջությամբ «կառավարում է կյանքն ու առողջությունը»:

42-ամյա դերասանուհին հարցարզույցի ժամանակ առաջին անգամ պատմել է Բրեդ Փիթի հետ համատեղ կյանքի վերջին ամիսներին մասին: «Դա ծանրագույն ժամանակահատված էր, մեզ երկուսիս էլ օդ էր հարկավոր»,- ասել է նա:

Ջոլին նշել է, որ ամուսնու հետ հարաբերությունները խզելուց հետո կարողացել է ուշքի գալ երեխաների ու տան մասին հոգ տանելու միջոցով: «Ինը ամիսներին ընթացքում ես պարզապես փորձում էի լավ տնային տնտեսուհի լինել՝ հավաքում էի շների հետևից, ամանեղենն էի լվանում, գիշերները երեխաների համար հեքիաթ էի կարդում»,- հայտնել է հոլիվուդյան աստղը՝ ավելացնելով, որ երեխաների խնդրանքով անգամ խոհարարական դասընթացների է գնացել:

Ջոլին և Փիթը բաժանվել են 2016 թվականի սեպտեմբերին: Զույգը միասին է ապրել 10 տարի և ամուսնացել միայն 2014 թվականի օգոստոսին: Նրանք վեց երեխա ունեն, որոնցից երեքը՝ որդեգրված:

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում