Life

Ջասթին Բիբերը պատահմամբ պապարացիին վրաերթի է ենթարկել

1 րոպեի ընթերցում

Ջասթին Բիբերը պատահմամբ պապարացիին վրաերթի է ենթարկել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը Բևերլի Հիլզում եկեղեցական պատարագից հետո իր մեքենայով հեռանալիս պատահաբար վրաերթի է ենթարկել այդտեղ հավաքված պապարացիներից մեկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բիբերը սպասել է, մինչև բուժաշխատողները և ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր: Տուժած տղամարդը տարվել է հիվանդանոց: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ լուսանկարչի մոտ աննշան վնասվածքներ են և նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում