Քաբուլում խոշոր ահաբեկչություն է կանխվել
1 րոպեի ընթերցում
![Քաբուլում խոշոր ահաբեկչություն է կանխվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/07/899919.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի հատուկ ծառայությունները կանխել են խոշոր ահաբեկչություն՝ բեռնատարում հայտնաբերելով 2,5 տոննա պայթուցիկ նյութեր: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երկրի Անվտանգության ազգային տնօրինությունը:
Աֆղանստանի հետախուզությունը հայտնել է, որ «Թալիբան» շարժման զինյալները ծրագրել էին մեծ քանակությամբ պայթուցիկ տեղափոխելով «սարսափելի» ահաբեկչություն իրականացնել երկրում: