«Պարֆյումեր»-ը մնջախաղի տեսքով մատուցվեց հանդիսատեսին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԹԿՊԻ շրջանավարտները, մնջախաղաց Ջոն Ջեյքոբսը, Գերմանիա-Արցախ միջազգային նախագիծը, «Company Eat lt» խումբը հետաքրքրաշարժ բեմադրություններ ներկայացրեցին Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակում:

ԵԹԿՊԻ շրջանավարտները ցուցադրեցին «Պարֆյումեր» բեմադրությունը, որը պատմում է 18-րդ դարում Փարիզում ապրող Ժան-Բատիստ Գրենույի մասին: Նա գերմարդկային հոտառություն ուներ և ցանկանում էր պահպանել կնոջ բուրմունքը՝ սպանելով նրանց: Ժան-Բատիստը ձգտում էր ստեղծել օծանելիք, որը կարող էր հնազանդեցնել ամբոխին ու ստիպել սիրահարվել:

«Բեմում գտնվելն արդեն իսկ մեծ կարևորություն ունի ինձ համար: Փառատոնը բոլորիս և՛ հանրության, և՛ տարբեր երկրներից Ծաղկաձոր եկած մնջախաղացների հետ հաղորդակցվելու համար հիանալի հարթակ է ստեղծում: Ծնվում են նոր գաղափարներ, նոր մտքեր, ստեղծագործելու նոր լիցքեր: Փառատոնի ընթացքում հարստացնում ենք մեր գիտելիքները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց «Պարֆյումեր» բեմադրության երիտասարդ ու խոստումնալից ռեժիսոր Մարի Սարգսյանը:

Հարավային Աֆրիկայից ժամանած Ջոն Ջեյքոբսը մանրապատումների ծրագրով հանդես եկավ:

«Company Eat lt» խմբի բեմադրությունը պատմում էր վաղ 90-ականներին՝ Արցախյան պատերազմի տարիներին, Հայաստանում ապրող կնոջ առօրյա կյանքի մասին, որը պետք է ծննդաբերի և գոյատևի դժվարին ժամանակներում:

Գերմանիա-Արցախ միջազգային նախագիծը ներկայացրեց «Դոն Կիխոտը» հետաքրքրաշարժ բեմադրությունը, որը պատմում է Դոն Կիխոտի մասին, ով երազելով քայլելիս հանդիպում է հողեղեն Սանչոյին: Նրանք շատ տարբեր են, բայց ընկերանում են ինչպես լույսն ու խավարը, ինչպես սևն ու սպիտակը:

Նախագծի անդամ Գենադի Առուշանյանն ասաց, որ ինքը սովորել է Արցախի մնջախաղի ստուդիայում, որտեղ պարբերաբար դասեր է տվել Յուրի Կոստանյանը: «Հետագայում ցանկություն հայտնեցի սովորել Ժիրայր Դադասյանի մոտ, ընդգրկվեցի նրա խումբ, սակայն չէի կորցնում կապն Արցախի հետ: Նա գտավ, որ ես բավականին ճկուն եմ ու կարող եմ հաջողությունների հասնել այս ոլորտում: Երբ Արթուրը Գերմանիայից եկավ Հայաստան, Դադասյանը նրան ուղարկեց մեզ մոտ: Արթուրը 3 ամիս Արցախի խուլերի հետ աշխատեց»,-ասաց Գենադին:

Նա շեշտեց, որ ներկայումս ինքը և Արթուրն են Արցախ-Գերմանիա նախագծում: «Արթուրն ասաց, որ երազում է Դոն Կիխոտ ներկայացում բեմադրել, և մենք մանրակրկիտ աշխատեցինք դրա վրա: Արդյունքում ինտերակտիվ համար ստացանք: Մեր Դույլսինեան դույլ է. փարձել ենք նար հումորով ներկայացնել Սերվանտեսի հայտնի գործը»,-ընդգծեց նա:

Մնջախաղիմիջազգայինփառատոննառաջինանգամանցկացվելէ 2008թվականին Ծաղկաձորում:Այն կազմակերպումենՀՀմշակույթինախարարությունը,Երևանի մնջախաղիպետականթատրոնըևԾաղկաձորիքաղաքապետարանը: 2016 թվականից փառատոնը դարձել է ամենամյա: Փառատոնիինֆորմացիոնհովանավորնէ«Արմենպրես»լրատվական գործակալությունը:

Հայերեն

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ