Հասարակական

Սերժ Սարգսյանը «Լույս»-ի կրթաթոշակառուներին հորդորում է սեփական հաջողությունները պայմանավորել երկրի հաջողություններով

5 րոպեի ընթերցում

 Սերժ Սարգսյանը «Լույս»-ի կրթաթոշակառուներին հորդորում է սեփական հաջողությունները պայմանավորել երկրի հաջողություններով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները աշխարհի տարբեր վայրերից Հայաստան են ժամանել՝ համագործակցելու եւ միասին աշխատելու հիմնադրամի նախաձեռնած «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակում գործող մի շարք նախագծերի շուրջ՝ ի նպաստ համայնքային զարգացման: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել էր «Լույս»-ի երիտասարդներին, ովքեր ամռան շրջանում գործունեություն են իրականացրել Հայաստանի եւ Արցախի 5 համայնքներում՝ Ստեփանակերտ, Գյումրի, Վանաձոր, Դիլիջան եւ Գարգառ: «Լույս»-ի կրթաթոշակառուների թիմն աշխատել է նաեւ Երեւանում՝ իրականացնելով նախագծեր ձեռներեցության, իրավունքի, ճարտարապետության, տրանսպորտի, այլընտրանքային էներգիայի եւ այլ ոլորտներում:

Նախագահ Սարգսյանը հաջողություն մաղթեց «Լույս»-ի կրթաթոշակառուներին՝ հորդորելով նրանց սեփական հաջողությունները պայմանավորել երկրի հաջողություններով եւ գիտակցել սեփական դերակատարությունը երկրի զարգացման գործում:

«Շատ ուրախ եմ այս հանդիպման համար, որովհետեւ այսպիսի հանդիպումները վաղուց արդեն դարձել են ավանդույթ, բայց նրանք չեն դարձել սովորական մի բան եւ ինքնանպատակ չեն: Ուրախ եմ նաեւ նրա համար, որովհետեւ ես մշտապես հանդիպում եմ երիտասարդների հետ, մշտապես յուրաքանչյուր առիթ, հնարավորություն օգտագործում եմ շփվելու համար, որովհետեւ համոզված եմ, որ դա մեր երկրի հասարակության զարկերակի վրա ձեռքը պահելու լավագույն միջոցներից մեկն է, որովհետեւ երիտասարդների աչքը սուր է, նրանք հեռուն են տեսնում եւ նրանք շատ լավ կարողանում են կողմնորոշվել այս արագ փոփոխվող աշխարհում: Անշուշտ, այն, ինչ-որ ասում եմ, վերացական զգացողության մասին չեմ ասում, եւ կարծում եմ, որ մեր քաղաքականությանը հետեւող յուրաքանչյուր մարդու համար ակնհայտ է, որ տարիներ շարունակ մեր գլխավոր շեշտադրումներից մեկը եղել է կրթության եւ գիտության զարգացումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Նախագահի խոսքով՝ «Լույս» հիմնադրամը, «Թումո» ստեղծարար կենտրոնների ցանցը, որը միանշանակ ընդլայնվելու է, եւ մի շարք այլ կրթական կենտրոններ խոսուն վկայությունն ենայդ երկարաժամկետ քաղաքականության, որի արդյունքները ակնհայտ կդառնան ապագայում:

«Եւ այդ արդյունքներն, իհարկե, շատ դրականորեն ազդելու են մեր երկրի տնտեսության զարգացման եւ մեր ժողովրդի բարեկեցության վրա»,-ասաց Նախագահը՝ ընդգծելով, որ նմանատիպ հաղթանակները ստեղծում են այնպիսի Հայաստան, որի հետ համագործակցելը շատ երկրների համար մի կողմից պատվաբեր է, մյուս կողմից սովորական, քանի որ Հայաստանը գնում է դեպի զարգացած երկրների շարք:

Սերժ Սարգսյանը շեշտեց, որ «Լույս» հիմնադրամում կա ռազմավարական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն եւ գործունեությունը առավելապես կենտրոնացնելու այն մասնագետների պատրաստմանը, որոնց կարիքը կա Հայաստանում: Նա առանձնացրեց հատկապես ծրագրավորողներին եւ ճարտարապետներին:

Հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարասլանյանը նշեց, որ

ընտրել են լավագույն 10 ծրագրերը, որոնք եւ ուսանողները ներկայացրին Նախագահին:

Ծրագրերից մեկը ներկայացրեց Արսեն Վասիլյանը, ով սովորում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկայի եւ համակարգչային գիտության ֆակուլտետում: Նա նշեց, որ արդեն երրորդ տարին է, որ «Լույս» հիմնադրամը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը համագործակցում են, եւ համատեղ դասեր են տալիս Հայաստանի տարբեր մարզերում սովորող աշակերտներին: Այս տարի նրանք աշխատանքներ են իրականացրել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

«Ծրագիրը հնարավորություն է տալիս Մասաչուսեթսի ուսանողներին ուղեւորվել աշխարհի վեց երկրներ եւ այնտեղ դպրոցականներին դաս տալ, եւ այդ վեց երկրներից մեկը Հայաստանն է: Առաջին երկու տարիներին միայն Երեւանում էինք դասավանդում, քանի որ մարզերում տեխնիկայի խնդիր կար: Ուրախ եմ, որ այս տարի հնարավորություն ունենք դասավանդելու նաեւ մարզերում: Ունեինք յոթ դաս, որոնցից երեքը դասավանդում էին Մասաչուսեթսի, իսկ մյուս չորսը՝ «Լույս»-ի ուսանողները»,-ասաց Արսեն Վասիլյանը՝ նշելով, որ դասավանդել են մաթեմատիկան համակարգչային գիտության համար, գենետիկա եւ ուղեծրային մեխանիկա, օպերացիոն համակարգեր, տվյալների գիտություն:

«Լույս»-ի ուսանողը հավաստիացրեց, որ բոլոր շատ գոհ են եղել այստեղ ծավալած գործունեությունից, ինչպես նաեւ աշակերտների հետ աշխատանքից:

Հանդիպման ավարտին կրթաթոշակառուների նոր սերնդի ներկայացուցիչներին հանձնվեցին հավաստագրեր:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում