Թուրքիան պատասխան է տալու սպառնալիքներին. Չավուշօղլուն պատասխանել է Գերմանիայի արտգործնախարարին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Գերմանիայի իր գործընկերոջը՝ Զիգմար Գաբրիելին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Չավուշօղլուն խոսել է թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում՝ անդրադառնալով Թուրքիայում գերմանացի իրավապաշտպանի կալանավորումից հետո պաշտոնական Բեռլինի կողմից հնչեցված հայտարարություններին:

Գաբրիելը հայտարարել էր, որ սկզբնական փուլում Թուրքիային ուղղված քայլեր են ձեռնարկելու երեք տարբեր կետերով. ոչ ոքի խորհուրդ չտալ ներդրումներ անել մի երկրում, որտեղ օրենքը երաշխավորված չէ, նախազգուշացնել Թուրքիա մեկնել պատրաստվող Գերմանիայի քաղաքացիներին, վերանայել Թուրքիային ուղղված ԵՄ ֆինանսական աջակցությունը: Ի պատասխան այս հայտարարության Չավուշօղլուն նշել է, որ իրենք «անպայման պատասխանելու են այս քայլերին»:

«Գերմանիան ամենալավը գիտի, որ Թուրքիան ոչ մի սպառնալիքի կամ շանտաժի չի ենթարկվում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Նա գերմանական կողմից հնչեցվող հայտարարություններն անվանել է նախընտրական շրջանի «պոպուլիստական» քայլեր:

Չավուշօղլուն հերթական անգամ մեղադրել է գերմանական կողմին ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու մեջ՝ նշելով, թե տարբեր երկրների կողմից արտաքսվող ահաբեկիչներն ապաստան են ստանում Գերմանիայում: «Գերմանիան դարձել է այն առաջատար երկիրը, որտեղ Թուրքիայի դեմ գործող ահաբեկիչներն ու ահաբեկչական խմբավորումները վերսկսում են իրենց գործունեությունը»,- ասել է նա:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, ով Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին կալանավորելուց հետո ընդհատել է արձակուրդն ու վերադարձել Բեռլին, հուլիսի 20-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Գերմանիան փոխում է իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ:

Նա պահանջել է անմիջապես ազատ արձակել Ստոյդթներին ու կալանավորված մյուս իրավապաշտպաններին: «Միշտ համբերատար ենք եղել Թուրքիայի նկատմամբ, անգամ երբ այդ երկրի իշխանությունները Գերմանիային ֆաշիստ անվանեցին:Սակայն այդ համբերությունն արդեն հատվում է»,- նշել է արտգործնախարարը:

Գաբրիելի հայտարարություններին աջակցություն էր հայտնել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Գերմանիան Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընին հուլիսի 19-ին կանչել էր արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա հղել պաշտոնական Անկարային՝ կապված Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին ձերբակալելու, ապա նաև կալանավորելու հետ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շեֆերը հայտնել է, որ դեսպանին պարզ լեզվով ասել են, որ առանց ժամանակ կորցնելու թուրքական կողմն ազատ արձակի Գերմանիայի քաղաքացի Ստոյդթներին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել պատասխան հայտարարությամբ՝ մեղադրելով Գերմանիայի կառավարությանը իր երկրի ներքին գործերին ու դատական համակարգին միջամտելու մեջ:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը իրավապաշտպանի կալանավորումից հետո կիսատ է թողել արձակուրդն ու վերադարձել է Բեռլին:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Սենեգալին մեկնարկային խաղում

Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Հայկական «ԲուՏեխ» և ֆրանսիական «Թալես» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել

ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայտնի են «Փյունիկ»-ի ու «Ալաշկերտ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր