Գերմանիան փոխում է քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ. Մերկելն աջակցել է ԱԳ նախարարի հայտարարություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լիակատար աջակցություն է ցուցաբերում Թուրքիայի վերաբերյալ արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հայտարարություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken-ը, այս մասին հայտնել է կանցլերի խոսնակը:

Նա նշել է, որ Մերկելը կանգնում է Գերմանիայի արտգործնախարարի բոլոր հայտարարությունների հետևում: «Մերկելն ընդգծել է, որ Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելը դարձել է անհրաժեշտ ու անխուսափելի»,- հայտնել է կանցլերի խոսնակը:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, ով Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին կալանավորելուց հետո ընդհատել է արձակուրդն ու վերադարձել Բեռլին, հուլիսի 20-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Գերմանիան փոխում է իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ:

Նա պահանջել է անմիջապես ազատ արձակել Ստոյդթներին ու կալանավորված մյուս իրավապաշտպաններին: «Գերմանիան Թուրքիային մշտապես տեսել է թե ՆԱՏՕ-ի, թե եվրոպական ընտանիքի ներսում: Սակայն Թուրքիան այժմ արդեն հեռանում է ոչ միայն Եվրոպայի, այլև ՆԱՏՕ-ի արժեքներից»,- ասել է նախարարը:

Գաբրիելը հայտնել է, որ սկզբնական փուլում Թուրքիային ուղղված քայլեր են ձեռնարկելու երեք տարբեր կետերով. ոչ ոքի խորհուրդ չտալ ներդրումներ անել մի երկրում, որտեղ օրենքը երաշխավորված չէ, նախազգուշացնել Թուրքիա մեկնել պատրաստվող Գերմանիայի քաղաքացիներին, վերանայել Թուրքիային ուղղված ԵՄ ֆինանսական աջակցությունը:

«Միշտ համբերատար ենք եղել Թուրքիայի նկատմամբ, անգամ երբ այդ երկրի իշխանությունները Գերմանիային ֆաշիստ անվանեցին:Սակայն այդ համբերությունն արդեն հատվում է»,- նշել է արտգործնախարարը:

Գերմանիան Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընին հուլիսի 19-ին կանչել էր արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա հղել պաշտոնական Անկարային՝ կապված Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին ձերբակալելու, ապա նաև կալանավորելու հետ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շեֆերը հայտնել է, որ դեսպանին պարզ լեզվով ասել են, որ առանց ժամանակ կորցնելու թուրքական կողմն ազատ արձակի Գերմանիայի քաղաքացի Ստոյդթներին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել պատասխան հայտարարությամբ՝ մեղադրելով Գերմանիայի կառավարությանը իր երկրի ներքին գործերին ու դատական համակարգին միջամտելու մեջ:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը իրավապաշտպանի կալանավորումից հետո կիսատ է թողել արձակուրդն ու վերադարձել է Բեռլին:

Հայերեն English Русский

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են