Թուրքիա այցելող ցանկացած անձ ռիսկի տակ է. Գերմանիայի արտգործնախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գերմանացի ակտիվիստների ձերբակալումը քննադատական ձայները լռեցնելու փորձ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, ով Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին կալանավորելուց հետո ընդհատել է արձակուրդն ու վերադարձել Բեռլին:

«Անհրաժեշտ է նոր ուղղություն տալ Թուրքիայի հետ մեր հարաբերություններին: Չենք կարող հարաբերությունները նման կերպ շարունակել: Անկարայում պատասխանատու անձանց քաղաքականությունը չի կարող անարդյունք մնալ»,- ասել է նա:

Արտգործնախարարն ընդգծել է, որ Ստոյդթների կալանավորումը նախապես ծրագրավորած քայլ է եղել: Գաբրիելը նշել է, որ իրավապաշտպանի կալանավորումն անհամաչափ գործողության հետևանք է և չի համապատասխանում օրենքին:

«Մի մթնոլորտում, որտեղ սպառնալիքներ կան, Թուրքիայում չեն կարող երաշխավորվել ներդրումները, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մեր գործընկերների հետ քննարկելու ենք Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը»,- հայտարարել է Գաբրիելը՝ նշելով, որ անխուսափելի է լինելու Թուրքիա այցելել պատրաստվող Գերմանիայի քաղաքացիների համար նախազգուշացնող հայտարարություն տարածելը, քանի որ այդ երկիր «այցելող ցանկացած անձ ռիսկի տակ է»:

Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը՝ Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:

Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարն ու նույն կազմակերպության աշխատակիցը:

Գերմանիան Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընին հուլիսի 19-ին կանչել էր արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա հղել պաշտոնական Անկարային՝ կապված Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին ձերբակալելու, ապա նաև կալանավորելու հետ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շեֆերը հայտնել է, որ դեսպանին պարզ լեզվով ասել են, որ առանց ժամանակ կորցնելու թուրքական կողմն ազատ արձակի Գերմանիայի քաղաքացի Ստոյդթներին:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը իրավապաշտպանի կալանավորումից հետո կիսատ է թողել արձակուրդն ու վերադարձել է Բեռլին:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Սենեգալին մեկնարկային խաղում

Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Հայկական «ԲուՏեխ» և ֆրանսիական «Թալես» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել

ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայտնի են «Փյունիկ»-ի ու «Ալաշկերտ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր