Ցանկանում ենք հաղթել բոլոր խաղերում, կապ չունի՝ մրցակիցը «Սիթի»-ին է, «Ռեալ»-ը թե «Բարսելոնա»-ն. Հենրիխ Մխիթարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով՝ «կարմիր սատանաները» միշտ ձգտում ենք հաղթանակի՝ անկախ նրանից, թե ով է մրցակիցը:

«Ես վստահ եմ, որ ավելի լավ մրցաշրջան ենք ունենալու 2017-2018-ում, քանի որ գիտեմ, որ կարող ենք ավելին և ես կարող եմ ավելին: Շարունակելու ենք քրտնաջան աշխատել և հասնել մեր նպատակներին: Ինձ լավ եմ զգում մրցաշրջանի մեկնարկից առաջ գոլեր խփելով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-իպաշտոնական կայքի համաձայն՝ասել է Մխիթարյանը:

Խոսելով առաջիկա մանչեսթերյան դերբիից հայ կիսապաշտպանը փաստել է. «Իհարկե սա ընկերական հանդիպում է, բայց փորձելու ենք խաղալ մեր լավագույն խաղը, վերջիվերջո մրցում ենք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ: Ամեն դեպքում նրանց դեմ խաղը վեր է պարզապես ընկերական լինելուց: Ցանկանում ենք հաղթել բոլոր խաղում, կապ չունի, թե «Սիթի»-ին է, «Ռեալ»-ը, թե «Բարսելոնա»-ն»:

Այս օրերին «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում: «Կարմիր սատանաները» երկու հանդիպում են անցկացրել՝ երկուսում էլ հաղթանակ տոնելով: Մխիթարյանը երկու անգամ դարձել է գոլի հեղինակ:

Հայերեն English Русский

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր

Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան