Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով կարող է տարհանվել 21 հազար մարդ
1 րոպեի ընթերցում
![Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով կարող է տարհանվել 21 հազար մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/07/898999.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի հյուսիս-արևմուտքում իշխանությունները ավելի քան 21 հազար տեղացիների հանձնարարել են տարհանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իշխանությունները մտավախություն ունեն, որ հորդառատ անձրևների հետևանքով կա սողանքների և հեղեղումների վտանգ:
Ճապոնիայի հարավ-արևմուտքում ևս նախորդ շաբաթների ընթացքում հորդառատ անձրևները չէին դադարում: Դրանց հետևանքով զոհվել էր 34, անհետ կորել 10 մարդ: