Միջազգային

Հայաստանը մեր պաշտպանության երկրորդ էշելոնն է. Ժիրինովսկի

1 րոպեի ընթերցում

Հայաստանը մեր պաշտպանության երկրորդ էշելոնն է. Ժիրինովսկի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետդուման հուլիսի 14-ին վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված՝ համատեղ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Խոսելով համատեղ զորախումբ ստեղծելու համաձայնագրի և դրա վավերացման մասին՝ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը միշտ էլ ունեցել են ամուր բարեկամական հարաբերություններ, ինչը երկու երկրների շահերից է բխում:

«Հայաստանը մեր պաշտպանության երկրորդ էշելոնն է և այդպես միշտ է եղել:Մենք Հայաստանի հետ համատեղ պաշտպանական տարածություն ստեղծելու մասին համաձայնագիր ունենք, որը կերկարաձգենք հետագայում ևս»,- նշել է Ժիրինովսկին:

Համատեղ զորախումբ կազմակերպելու մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագիրը ստորագրվել էր 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում:
Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում