Դինքի ընկերները կրկին արդարության պահանջով հավաքվել են դատարանի դիմաց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հուլիսի 3-ին տեղի կունենա պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը: Այսօրվա նիստում առաջին անգամ դատարանի առաջ դուրս կգան ժանդարմերիայի ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Այս անգամ ևս դատական նիստից առաջ դատարանի դիմաց հավաքվել են Դինքի ընկերները՝ վերահաստատելու արդարության իրենց պահանջը: Խմբի անունից ելույթ է ունեցել Բյուլենթ Այդընը: «Այս դատական գործը սկսվեց 2007 թվականի հուլիսի 2-ին, այսինքն՝ սրանից տասը տարի առաջ: Սակայն մինչ օրս այս հանցագործության իրական պատասխանատուները դեռևս դատարանի առաջ չեն կանգնել, չեն դատապարտվել: Դատական գործն ինչ-որ առումով նորից է սկսվում: Արդարության պահանջը շարունակվում է: Մի ժամանակաշրջանում ենք, երբ ողջ Թուրքիայում բարձրանում է արդարության պահանջը»,- ասել է նա:

Այդընն ընդգծել է, որ շարունակելու են հետևել դատավարության ընթացքին, քանի դեռ հանցագործության բոլոր մասնակիցները չեն կանգնել արդարադատության առաջ: Հրանտի ընկերները պահել են «Հրանտի համար, արդարության համար» գրությամբ պաստառ:

Դինքի ընկերների շարքում՝ դատարանի դիմաց է եղել նաև Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահբանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրելԴինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին առաջադրվել է «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամդրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ