Արցախ

Հրանտ Դինքն ամեն գնով պայքարեց մարդու իրավունքների համար. ավստրալացի պատգամավոր

1 րոպեի ընթերցում

Հրանտ Դինքն ամեն գնով պայքարեց մարդու իրավունքների համար. ավստրալացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի դաշնային խորհրդարանի անդամ Ջեյսոն Ֆալինսկին Ներկայացուցիչների պալատում պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի առնչությամբ հանդես է եկել ելույթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

«Հրանտ Դինքն իր ողջ կյանքը նվիրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նա իր լրագրողական կարիերան ձոնել է հայ ժողովրդի դժվարությունները ճանաչելուն ու փորձել է հաշտեցում ստեղծել մշակույթների միջև: Չնայած ծայրահեղականների կողմից Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարությունների առնչությամբ հնչեցվող սպառնալիքներին՝ Հրանտ Դինքը շարունակեց ամեն գնով պայքարել մարդու իրավունքները պաշտպանելու համար»,- նշել է պատգամավորը:

Նա ընդգծել է, որ չնայած Դինքի ողբերգական մահվան՝ նա միշտ կհիշվի իրավունքները պաշտպանելու ու արդարությունն առաջ մղելու գործում իր նվիրվածության ու քաջության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում