Տարածաշրջանային

Թուրքական դատարանն ընդունել է Դինքի գործով նոր մեղադրականը. Գյուլենը ներառված է որպես կասկածյալ

2 րոպեի ընթերցում

Թուրքական դատարանն ընդունել է Դինքի գործով նոր մեղադրականը. Գյուլենը ներառված է որպես կասկածյալ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը ընդունել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով ներկայացված մեղադրականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Նախկինում դատարանը երկու անգամ հետ էր ուղարկել մեղադրականը դատախազին՝ դրանցում թերությունների առկայության հիմնավորմամբ:

Մեղադրականում որպես կասկածյալ ներգրավված է 50 մարդ, այդ թվում և չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, նախկին դատախազ Զաքարյա Օզը, փակված «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն:

Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից հետո երկրի իշխանությունները հող են նախապատրաստում Դինքի սպանության կազմակերպման գործում Ֆեթուլլահ Գյուլենին և նրա ղեկավարած գյուլենական շարժմանը մեղադրելու մեջ: Ուշագրավ է, որ Դինքի սպանության գործով հետաքննություն վարող դատախազ Գյոքալփ Քյոքչուն երկրում գյուլենականների դեմ գործողություններ սկսելուց անմիջապես հետո դատարանին ուղարկած գրության մեջ Դինքի սպանության մասին ասել է, թե դա «հուլիսի 15-ի ձախողված ռազմական հեղաշրջմանը տանող գործընթացում այդ նպատակով արձակված առաջին փամփուշտն է»:

Դինքի գործով շատ ձերբակալվածների դեմ մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում