ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրատան շենքում Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, կբացվի «Հրանտ Դինքի հիշողության անկյունը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Հրանտ Դինքի աշխատասենյակում նախատեսված ցուցադրությանը կներկայացվեն Թուրքիայի հայերի պատմությանը, մշակույթին, «Ակոս» պարբերականին ու Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքներին առնչվող նյութեր:
Ստամբուլի Շիշլի թաղամասի Օսմանբեյ փողոցի վրա գտնվող շինությունը «Ակոս»-ի համար որպես խմբագրատուն է ծառայել մինչև 2015 թվականը: