Հայ-սլովակյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը բխում է մեր պետությունների շահերից. Շարմազանով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, հունիսի 30-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահի տեղակալ Բելա Բուգարի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամներն անդրադարձել են հայ-սլովակյան միջխորհրդարանական համագործակցությանը` թե հանձնաժողովների, թե պատգամավորական բարեկամական խմբերի ձեւաչափում: Այս համատեքստում կողմերն ընդգծել են խորհրդարանականների միջեւ պարբերական շփումների եւ փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը:

«Հայ-սլովակյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը բխում է մեր պետությունների շահերից»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Կարեւորվել է միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ, որոնք կյանքի կկոչվեն համատեղ ջանքերի արդյունքում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին եւ ընդգծել, որ եւ՛ Հայաստանը, եւ՛ Արցախը խնդրի կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները, արհամարհելով առաջադեմ մարդկության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերը, ոչ միայն չեն ճանաչում եւ դատապարտում այն, այլեւ պետականորեն իրականացնում են ժխտողական քաղաքականություն: Այս համատեքստում պարոն Շարմազանովը կարեւորել է համատեղ պայքարը թուրքական ժխտողականության դեմ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին: Պարոն Շարմազանովը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է եվրոպական ժողովրդավարական արժեքներին եւ շարունակում է ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը:

Հայաստանի Հանրապետության եւ Սլովակիայի Հանրապետության խորհրդարանների միջեւ կապերի ամրապնդման եւ զարգացման գործում մեծ ներդրման համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ պատվո մեդալ է հանձնել Բելա Բուգարին:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը