Ինովացիոն ստարտափների ֆինանսավորման մրցույթի հաղթողների հետ ստորագրվել են հուշագրեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինովացիոն ստարտափների ֆինանսավորման մրցույթն ավարտված է, հայտնի են մրցույթը հաղթահարած «AR magic» և «Web Pro by Game» երկու նախագծերը: «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն և «ՌԵՆԵՍԱ» ՍՊԸ-ն հունիսի 28-ին հաղթող թիմերի հետ ստորագրել են համագործակցության հուշագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի մեկնարկը տրվել էր դեռևս այս տարվա մարտի 29-ին`ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։

Նպատակը տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին և ընկերություններին աջակցելն էր՝ ներդրումների իրականացման միջոցով:

«Մրցույթը հաղթահարած 2 թիմերից յուրաքանչյուրը 10 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրում կստանա ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար»,- նշել է «Գլոբալ Կրեդիտ» ընկերության գործադիր տնօրեն Լուիզա Իգրանյանը` հույս հայտնելով, որ ծրագիրը կհասնի իր նպատակակետին և կլինի շարունակական:

«Մեր նախագիծն է՝ հայկական հեքիաթների մոտիվներով ստեղծված ներկելու գրքեր, որոնք համեմված են լրացված իրականության տեխնոլոգիայով: Նորագույն տեխնոլոգիաներով փորձում ենք ավելի ինտերակտիվ դարձնել սովորական դարձած ուսուցողական ժամանցային գործընթացը»,- իրենց գաղափարի մասին պատմել է «AR Magic» նախագծի ղեկավար Հայկ Վարոսյանը:

«Web Pro by Game» նախագծի ղեկավար Հայկ Առաքելյանը ծրագրի վերաբերյալ նշել է. «Արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում ենք վեբ ծրագրավորմամբ, ինչպես նաև ուսուցանում ենք: Այս ծրագրով մենք կկարողանանք ոչ միայն հայկական շուկայում, այլև այլ երկրներում տարածել մեր ծառայությունը և խաղերի միջոցով իրականացնել ուսուցում, որն ավելի գրավիչ կդարձնի սովորելու ընթացքը: Այդ ուղղությամբ որոշ քայլեր արդեն կատարել ենք, սակայն առանց օգնության չէինք կարող շարունակել»:

Հայտարարված մրցույթին նախապես հայտ էր ներկայացրել շուրջ 30 թիմ, արդյունքում ընտրվել էին լավագույն 2 առաջարկները: Ընտրող հանձնաժողովի կազմում, բացի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներից, ընդգրկված էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը։

Հայերեն Русский

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ի համար արժեցել է 48 միլիարդ դոլար

Մի խոչընդոտեք սահմանադրական հանրաքվեի անցկացմանը. Ռուբինյանը հորդորով դիմեց ընդդիմությանը

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News

Թրամփը համաձայն է Զելենսկու հետ, որ Ուկրաինայի մասին որոշումներն՝ առանց երկրի մասնակցության, անթույլատրելի են