Ադրբեջանը եւ Թուրքիան տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն են. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Չեխիա կատարած այցի շրջանակում հունիսի 28-ին հանդիպել է ՉՀ խորհրդարանի Պատգամավորների պալատի անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոման Վանայի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումն ու խորացումը` եւ միջազգային կառույցներում գործակցության, եւ խորհրդարանական հանձնաժողովների մակարդակում:

Անդրադարձ է կատարվել մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների դիմակայման, այդ թվում ահաբեկչության դեմ համատեղ ուժերով պայքարելու անհրաժեշտությանը: Զրուցակիցները կարեւորել են հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է. «Հայաստանը տարածաշրջանում մշտապես քարոզում է խաղաղություն եւ կայունություն, մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն են»: Այս համատեքստում պարոն Շարմազանովը խոսել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության եւ Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ահաբեկչական գործողությունների մասին, որոնց վառ ապացույցը թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմն էր, թե՛ շարունակաբար կրկնվող դիվերսիոն գործողությունները: Նա փաստել է, որ շփման գծում երկու կողմից էլ մարդկային կորուստների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա:

«Թուրքիան սատարել եւ սատարում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, ինչն անթույլատրելի է: Միջազգային հանրությունը չպետք է անուշադրության մատնի եւ պետք է դատապարտի տարածաշրջանային ապակայունացման ցանկացած փորձ»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Հայերեն English Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար