Երևանում կկազմակերպվի ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին և նրա հետ քննարկել աշնանը Երևանում կայանալիքճապոնական մարտարվեստների«Բուդո»փառատոնի կազմակերպչական մի քանի հարցեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեսպանըշնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և փառատոնի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար ևտեղեկացրել, որնախատեսվումէփառատոնի շրջանակում կազմակերպել Հայաստանիձյուդոյի,կարատեիև այլ ճապոնական մարտարվեստների մարզաձևերիֆեդերացիաներիմարզիկների,ինչպես նաև Ճապոնիայից հրավիրված վարպետներիցուցադրականելույթներ:
Ողջունելով ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան՝ Երևանում ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն կազմակերպելու նախաձեռնությունը՝ նախարարը տեղեկացրել է, որ փառատոնի կազմակերպչական աշխատանքներին կաջակցի նաև ՀԱՕԿ-ը, միաժամանակ որի գլխավոր քարտուղարն է ինքը:
«Հայտնի է, որ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցելու են նաև կարատե մարզաձևի ներկայացուցիչները: Վստահ եմ, որ փառատոնի շրջանակում այս մարզաձևի ճապոնացի վարպետների կողմից անցկացվող վարպետության դասերը կօգնեն հայ կարատեիստներին՝ հարստացնելու իրենց գիտելիքները և լավ հանդես գալու «Տոկիո-2020»-ի մրցագորգերին»,- ասել է նախարարը:
Նշենք, որ փառատոնի կազմակերպմանը աջակցելու են նաև Հայաստանի ձյուդոյի և ավանդական կարատեի ֆեդերացիաները, որոնց նախագահները նույնպես մասնակցել են քննարկմանը:
Ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը մեր երկրում անցկացվելու է 2-րդ անգամ. առաջինը Երևանում կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 11-ին: