ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լիճը զբոսաշրջիկների ամենահաճախ այցելելի վայրերից է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ Սեւանը այն գրավչությունն է, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ ցանկանում է անպայման տեսնել այն՝ անկախ եղանակից: «Քննարկվում է Սեւանում ենթակառուցվածքների զարգացման համալիր ծրագիր` այն առավել ակտիվորեն, ավելի փաթեթավորված զբոսաշրջային արդյունքներով ներկայացնելու նպատակով»,-ասաց նա:
Մեխակ Ապրեսյանի խոսքով` Վարդենիս-Քարվաճառով դեպի Արցախ ճանապարհահատվածը թույլ է տալիս զբոսաշրջային հետաքրքիր երթուղի ձեւավորել: «Սեւանի հետ կապված՝ կան նաեւ զբոսաշրջային պրոդուկտների ձեւավորմանն ու խթանմանն ուղղված ծրագրեր, որտեղ կներառվեն ե՛ւ ջրասուզում, ե՛ւ հեծանվային զբոսաշրջություն, ե՛ւ Սեւանը շրջափակող լեռներում քայլարշավ»,-հավելեց նա:
Սևանա լճի հանրային լողափերը կբացվեն հուլիսի 1-ին: