Facebook-ի օգտատերերի թիվը հասել Է 2 միլիարդի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի օգտատերերի թիվը հունիսի 27-ին հասել Է 2 միլիարդի, ինչի մասին հայտնել Է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր առավոտյան Facebook-ի հանրակցությունը պաշտոնապես հասավ երկու միլիարդ մարդու: Մենք առաջընթաց ենք ապահովում՝ միավորելով աշխարհը, այժմ եկեք Էլ ավելի մոտեցնենք այն: Ինձ համար պատիվ Է այս ճամփորդությունը կիսել ձեզ հետ»,- գրել Է նա:

Facebook-ը մեկ միլիարդ օգտատերերի նշագիծը հաղթահարել Էր 2015 թվականի օգոստոսին: Այսօրվա դրությամբ այն ամենատարածված սոցիալական ցանցն Է աշխարհում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский