Շառլ Ազնավուրն աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, իտալացի կինդերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, ամերիկացի դերասաններ Քիրսթեն Դանսթը եւ Ջեֆ Գոլդբլյումը, բրիտանացիներ Ռիչարդ Բրենսթոնը եւ Սայմոն Քաուելը, ինչպես նաւե ռեփեր Սնուփ Դոգը 2018 թվականին աստղի կարժանանան Հոլիվուդի Փառքի ծառուղում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դերասանների, պրոդյուսերների, շոուների հաղորդավարների եւ երգիչների այս ցանկը հունիսի 22-ին հրապարակել Է Հոլիվուդի Առեւտրական պալատը:

«Ընտրական հանձնախումբը ուրախ Է հրապարակելու Փառքի սրահում հուշանշանի նոր պատվավոր տերերի անունները: Մենք ուշադիր ուսումնասիրել ենք յուրաքանչյուր անվանակարգորդին եւ գտնում ենք, որ մեզ հաջողվել Է ընտրել տաղանդների Էկլեկտիկ խմբի, որոնք աշխարհում պատկառանք են ներշնչում բազմաթիվ երկրպագուների»,-հայտարարել Է հանձնախմբի նախագահ, ռեժիսոր եւ պրոդյուսեր Վին Դի Բոնան: Նա վստահություն Է հայտնել, որ նոր աստղակիրները «հպարտ կլինեն ընդմիշտ Հոլիվուդի պատմության բաղկացուցիչ մասը դառնալու հնարավորության համար»:

Կինոյի կատեգորիայում այդ պատվին արժանացել են դերասաններ Ջինա Լոլոբրիջիդան, Ջեկ Բլեքը, Քիրսթեն Դանսթը, Ջեֆ Գոլդբլյումը, Ֆ.Գերի Գրեյը, Ջենիֆեր Լոուրենսը, Նիկ Նոլթին, Զոյի Սարդանան եւ Միննի Մաուս մուլտֆիլմի գործող անձը: Հեռուստատեսությունը ներկայացնում են դերասաններ Ջիլիան Անդերսոնը, Թարաջի Հենսոնը, Էրիկ Մաքքորմակը, բրիտանացի պրոդյուսեր Սայմոն Քաուելը, հեռուստահաղորդավար Ռու Պոլը, որը հանդես Է գալիս կնոջ կերպարում, սցենարիստ Ռայան Մերֆին, պրոդյուսեր եւ ռեժիսոր Շոնդա Ռայնսը:

Ձայնագրության կատեգորիայում տեղ են գտել երգչուհի Մերի Ջեյ Բլայջը, ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը, բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, կոմպոզիտոր Պետուլա Քլարկը, ռեփերներ Այս Տին եւ Սնուփ Դոգը, երգչուհի Քերի Անդերվուդը: Ցուցակը եզրափակում են կոմպոզիտոր եւ սցենարիստ Լի Մանուել Միրանդան եւ դերասան Բեռնի Մաքը: Նա աստղի Է արժանացել հետմահու: Հոլիվուդի Փառքի ծառուղին գտնվում Է Լոս Անջելեսի հյուսիսարեւելյան մասում: Դրա ստեղծման գաղափարը ծնվել Է 1953 թվականին, իսկ առաջին աստղը՝ դերասան Փեսթոն Ֆոսթերի, մայթին տեղադրվել Է 1958 թվական օգոստոսի 15-ին:

Ծառուղու բացման պաշտոնական արարողությունը կայացել Է 1960 թվականի նոյեմբերի 23-ին: Այն ժամանակ ծառուղում կար ուղիղ մեկուկես հազար աստղ, իսկ այժմ դրանց թիվը գերազանցում Է 2,6 հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ