Շառլ Ազնավուրն աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում
3 րոպեի ընթերցում

«Ընտրական հանձնախումբը ուրախ Է հրապարակելու Փառքի սրահում հուշանշանի նոր պատվավոր տերերի անունները: Մենք ուշադիր ուսումնասիրել ենք յուրաքանչյուր անվանակարգորդին եւ գտնում ենք, որ մեզ հաջողվել Է ընտրել տաղանդների Էկլեկտիկ խմբի, որոնք աշխարհում պատկառանք են ներշնչում բազմաթիվ երկրպագուների»,-հայտարարել Է հանձնախմբի նախագահ, ռեժիսոր եւ պրոդյուսեր Վին Դի Բոնան: Նա վստահություն Է հայտնել, որ նոր աստղակիրները «հպարտ կլինեն ընդմիշտ Հոլիվուդի պատմության բաղկացուցիչ մասը դառնալու հնարավորության համար»:
Կինոյի կատեգորիայում այդ պատվին արժանացել են դերասաններ Ջինա Լոլոբրիջիդան, Ջեկ Բլեքը, Քիրսթեն Դանսթը, Ջեֆ Գոլդբլյումը, Ֆ.Գերի Գրեյը, Ջենիֆեր Լոուրենսը, Նիկ Նոլթին, Զոյի Սարդանան եւ Միննի Մաուս մուլտֆիլմի գործող անձը: Հեռուստատեսությունը ներկայացնում են դերասաններ Ջիլիան Անդերսոնը, Թարաջի Հենսոնը, Էրիկ Մաքքորմակը, բրիտանացի պրոդյուսեր Սայմոն Քաուելը, հեռուստահաղորդավար Ռու Պոլը, որը հանդես Է գալիս կնոջ կերպարում, սցենարիստ Ռայան Մերֆին, պրոդյուսեր եւ ռեժիսոր Շոնդա Ռայնսը:
Ձայնագրության կատեգորիայում տեղ են գտել երգչուհի Մերի Ջեյ Բլայջը, ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը, բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, կոմպոզիտոր Պետուլա Քլարկը, ռեփերներ Այս Տին եւ Սնուփ Դոգը, երգչուհի Քերի Անդերվուդը: Ցուցակը եզրափակում են կոմպոզիտոր եւ սցենարիստ Լի Մանուել Միրանդան եւ դերասան Բեռնի Մաքը: Նա աստղի Է արժանացել հետմահու: Հոլիվուդի Փառքի ծառուղին գտնվում Է Լոս Անջելեսի հյուսիսարեւելյան մասում: Դրա ստեղծման գաղափարը ծնվել Է 1953 թվականին, իսկ առաջին աստղը՝ դերասան Փեսթոն Ֆոսթերի, մայթին տեղադրվել Է 1958 թվական օգոստոսի 15-ին:
Ծառուղու բացման պաշտոնական արարողությունը կայացել Է 1960 թվականի նոյեմբերի 23-ին: Այն ժամանակ ծառուղում կար ուղիղ մեկուկես հազար աստղ, իսկ այժմ դրանց թիվը գերազանցում Է 2,6 հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: