Ֆոտոխմբագրման ոլորտում PicsArt-ը ձեռնոց է նետում համաշխարհային առաջատարներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՏՏ ոլորտի համաշխարհային ընկերությունների հետ համաքայլ առաջ շարժվող PicsArt ընկերության հավելվածները ներգրավում են ավելի ու ավելի մեծ թվով օգտատերերի: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ընկերություն եւ ծանոթացել թե աշխատակազմի հետ, թե այն հնարավորություններին, որոնք առաջարկում է ընկերությունը: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի եւ ընկերության համահիմնադիրների հետ միասին Նախագահը շրջայց է կատարել ընկերությունում, որտեղ նրան ներկայացվել են վերջին տարիներին իրականացված զարգացման ծրագրերը:

Վահան Մարտիրոսյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ ՏՏ ոլորտը երկրի գերակա ուղղություններից է, այդ իսկ պատճառով Նախագահն անձամբ այցելելու ցանկություն է հայտնել:

«Այսօրվա այցի ընթացքում հանագործակցության ծրագրեր չեն քննարկվել, սակայն նախարարության ներսում միշտ քննարկում ենք տարբեր ծրագրեր, ՏՏ ոլորտի ընկերություններն էլ մասնակցում են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը տեղեկացրեց, որ աշխարհի խոշորագույն ֆոտոխմբագրման հավելվածն ամսական ունենում է 90 մլն օգտատեր:

«Պատրաստում ենք հավելվածներ հեռախոսների համար: Այժմ ընկերությունն ունի 350 աշխատակից, մինչդեռ հիմնադրման հենց սկզբում նրանք մոտ 10-ն էին: Ընկերությունը ոլորտում առաջատարն է. իհարկե ունենք այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք են, օրինակ, Adobe Photoshop ծրագիրը, որը մեծամասամբ օգտագործվում է համակարգիչների վրա, բայց հեռախոսների վրա՝ ոչ այդքան, եւ այս առումով զիջում է մեզ: 5 տարվա ընթացքում 400 մլն օգտատեր ենք ունեցել, եւ կարող եմ ասել, որ ընկերության հաջողությունը մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է գրանցվել: Ունեցել ենք նաեւ անհաջողություններ, սակայն մեր ստեղծագործ աշխատողների, ինժեներների, մենեջերների շնորհիվ կարողացել ենք հասնել սրան՝ չմտածելով, որ նման հաջողություն կարող ենք ունենալ: Սա իմ առաջին ընկերությունը չէ, որ ունեցել է հաջողություն: Այն պարզապես մի հնարավորություն է Հայաստանը ներկացնելու ՏՏ ոլորտում որպես առաջատար երկիր: Մեր հաջողության բանալին այն է, որ ճիշտ ուղղություն վերցրինք եւ համբերատար եղանք»,-ասաց ընկերության գործադիր տնօրենը, ով նաեւ տեղեկացրեց, որ համագործակցում են բուհերի հետ՝ կազմակերպելով մի շարք դասընթացներ:

Հենց տեղում ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արուսյակ Կանեցյանը ցուցադրեց, թե ինչպես կարելի է նկարները զանազան փոփոխությունների ենթարկել՝ օգտագործելով հավելվածի առաջարկած 3000 գործիքները:

Ժաննա Պետրոսյանը 2 տարի է՝ աշխատում է PicsArt ընկերությունում որպես Որակի ապահովման գծով օգնական՝ հնարավորինս փորձելով նվազեցնել հավելվածի օգտագործման ճանապարհին առաջացող խնդիրները եւ նպաստել որակի բարձրացմանը:

«Այնպես ենք անում, որ օգտատերը հնարավորինս արդյունավետ եւ անսխալ օգտվի հավելվածից, յուրաքանչյուր փոփոխություն կատարելու դեպքում չունենա անհարմարություն»,-ասաց նա:

Ընկերության աշխատակցի կարծիքով՝ PicsArt-ը մեծ հնարավորություններ է տալիս այն օգտատերերին, ովքեր ցանկանում են յուրօրինակ, արտիստիկ նկարներ ստանալ, օգնում է ամենահամարձակ երեւակայությունը վերածել նկարի նրանց, ովքեր միգուցե իրականում այդքան էլ լավ չեն նկարում:

«Ես իմ հետագա գործունեությունը դեռ այստեղ եմ պատկերացնում, անելիքներ ունեմ, քանի որ ընկերությունը աճի հնարավորություն է տալիս»,-ընդգծեց նա:

PicsArt ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին ԱՄՆ-ում: Ներկայումս գրասենյակներ ունի Սան-Ֆրանցիսկոյում, Տոկիոյում եւ Երեւանում:

Նախագահը նաեւ ներկա է գտնվել Երեւանում «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը: Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես՝ զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված ընկերությունը գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում եւ ունի ավելի քան 500 գործընկեր: Նախագահը նաեւ այցելել է ընկերության գրասենյակի հարեւանությամբ գտնվող ընկերության հիմնանորոգվող 32-րդ մասնաշենք, որը նախատեսված է ծրագրավորման գրասենյակների ընդլայնման համար:

Հայերեն English

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը