Ջերմուկ քաղաքում կկառուցվեն հանքային ջրի լողավազաններ և բացօթյա ամֆիթատրոններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Ջերմուկում 10 մլն դոլար ներդրում է իրականացվելու բարեկարգման աշխատանքների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։

«Ջերմուկում լուրջ ծրագրեր են իրականացվելու։ Համաշխարհային բանկը 10 մլն դոլարի ներդրում է անելու, որպեսզի բարեկարգման աշխատանքներ կատարվեն։ Այս հարցով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է զբաղվում, իսկ մենք նախագծերի վերաբերյալ ուսումնասիրություններ ենք անում և ներկայացնում մեր չափորոշիչները»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Ջերմուկի քաղաքային զբոսայգին ամբողջությամբ վերանորոգվելու է, լճի հարևանությամբ իրականացվում է տաք հանքային ջրով համալիր լողավազանների շինարարություն։ Սա իրականացվում է մասնավոր ներդրողների կողմից։

«Բոլոր երկրներում, որտեղ կան հանքային տաք ջրեր, հիմնական կառույցները հենց այդ լողավազաններն են և մենք շատ շուտով այդ հարցին լուծում կտանք։ Ջերմուկում կա ձոր, որտեղից դեպի վերև լինելու է վերելակ: Քաղաքում առհասարակ լինելու է ամբողջական վերանորոգում՝ բնակելի հատվածի շենքերի ճակատների, մայթերի, փողոցների, եզրաքարերի լուսավորության։ Այստեղ նաև կառուցվելու է բացօթյա ամֆիթատրոն՝ նախագծերի էսքիզները քննարկելու ենք հաջորդ շաբաթ»,- ընդգծեց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը։

Հայերեն

Քիշնևը բողոք է հայտնել Մոսկվային Մոլդովայի տարածքում ԱԹՍ-ների ընկնելու կապակցությամբ. Moldpres

Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը

Ռուսաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձին

Փաշինյանն անհրաժեշտ է համարում Ադրբեջանի հետ ընդհանուր գետերի օգտագործման կանոնների քննարկումը

Հայաստանի և Իրանի սահմանին երկու կողմերում նոր մաքսակետերի շինարարական աշխատանքները գրեթե ավարտական փուլում են. Խուդաթյան

Այս տարի 50 բժշկական կազմակերպություն 10.4 միլիարդ դրամով ավելի շատ հարկ է վճարել. Ավանեսյան

Ոչ մի բան չենք զիջել և չենք զիջելու․ Փաշինյանը՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին

Վարչապետը հերքել է նոր Սահմանադրության օրակարգն Ադրբեջանի պահանջով պայմանավորելու ընդդիմության պնդումը

Արամ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ

Վարչապետը երկաթուղիների միացման անհրաժեշտությամբ է բացատրել Ադրբեջանի հետ ԹՐԻՓՓ-ի տեխնիկական համաձայնեցումները