Ճապոնիայում ուժի մեջ Է մտել գահից Ակիհիտո կայսեր առաջիկա հրաժարման մասին օրենքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը հունիսի 16-ին գործարկել Է ավելի վաղ խորհրդարանի կողմից ընդունված եզակի օրենքը, որը վերջին 200 տարվա ընթացքում առաջին անգամ երկրի կայսրին թույլ Է տալիս հրաժարվել գահից: Փաստաթուղթը, ինչպես հայտնում Է դրա պաշտոնապես հրապարակված տեքստը, գործում Է երեք տարի եւ վերաբերում Է միայն ներկայում գործող միապետին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

83-ամյա Ակիհիտո կայսրի հրաժարման ստույգ օրը կորոշվի հետագա կոնսուլտացիաների ընթացքում եւ կձեւակերպվի կառավարական հրամանագրի տեսքով: Դրանից անմիջապես հետո գահը կփոխանցվի նրա որդուն՝ 57-ամյա գահաժառանգ արքայորդի Նարուհիտոյին:

Առայժմ առավել հավանական Է համարվում այն տարբերակը, ըստ որի Ակիհիտոն հանգստի կգնա 2018 թվականի դեկտեմբերին: Սակայն չի բացառվում, որ դա կարող Է տեղի ունենալ ավելի շուտ: Կա նաեւ առաջարկ կայսրի փոխարինումն իրականացնել ֆինանսական տարվա ավարտվելու հետ միաժամանակ՝ 2019 թվականի մարտի 31-ին՝ երկրում գործավարությունը թեթեւացնելու համար:

Գահից հրաժարվելուց հետո Ակիհիտոն առաջվա պես կկոչվի «Ձերդ գերազանցություն», նա կպահպանի իր ներկայիս նյութական ապահովումը, թեեւ կտեղափոխվի այլ պալատ: Միեւնույն ժամանակ նա ամբողջությամբ որդուն կփոխանցի իր՝ որպես պետության եւ ժողովրդի միասնության խորհրդանիշի սահմանադրական գործառույթները: Օրենքում հատուկ վերապահություն Է արվում, որ հանգստի գնացող կայսը զրկվում Է իր բոլոր լիազորություններից ու պարտավորություններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Անկլավների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ պայմանավորվածություն չկա․ վարչապետ

Վուչիչը հայտարարել է սեպտեմբերի վերջին հրաժարական տալու մասին

Թարմ շնչով «Ռոմեո և Ջուլիետ», նոր ներկայացումներ և համագործակցություններ. Սունդուկյանի անվան թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը

Նարեկ Կարապետյանն ու Արամ Վարդևանյանը Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խորացման վերաբերող հարցեր

Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Ռուսաստանը և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Կիևին 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը ՀՕՊ միջոցների համար

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին պայմանավորվածություն

Ապօրինի գույքի բռնագանձման դեպքում հաշտության հնարավորությունը կվերացվի․ վարչապետ

Բուլղարական նորարարական ընկերություններից մեկը միացել է եվրոպական կոնսորցիումին՝ գործարկելով ՓՄՁ-ների համար անվճար հարթակ. BTA