Պաշտոնական

Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ

1 րոպեի ընթերցում

Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն), որտեղ հունիսի 16-ին կմասնակցի «Ժողովրդարավրություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Այցի ընթացքում ԱԺ փոխնախագահը լիագումար նիստում կներկայացնի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տրված կարծիքների հետագա ընթացքը` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո: Նիստի ընթացքում կքննարկվի նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքի նախնական տարբերակը՝ այն հաստատելու նպատակով:

Այցի շրջանակներում Արփինե Հովհաննիսյանը հանդիպումներ կունենա նաեւ Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողների հետ. հանդիպումների ընթացքում կքննարկվի ՀՀ դատական օրենսգրքի նախագիծը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում