Սպորտ

Վիկտորյա Լոպիրյովան հայերեն շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին

1 րոպեի ընթերցում

Վիկտորյա Լոպիրյովան հայերեն շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հայտնի մոդել և հաղորդավարուհի, 2018-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ՖԻՖԱ-ի դեսպան Վիկտորյա Լոպիրյովան շնորհակալություն է հայտնել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հայաստանն իր համար բացահայտելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Շնորհակալ եմ, Միկի, որ ստիպեցիր ինձ նոր կերպ նայել սովորական երևույթներին: Շատ ջերմ ընդունելություն գեղեցիկ Հայաստանում»,- նշել է գեղեցկուհին: Գրառման շարունակությունը նա արել է նաև հայերենով՝ ասելով. «Հայաստանը գեղեցիկ երկիր է, որտեղ հրաշալի մարդիկ են ապրում: Շնորհակալություն ձեզ ջերմ ընդունելության համար»:

Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում Մխիթարյանը հրապարակել էր Հանրապետության հրապարակում Լոպիրյովայի հետ լուսանկարը: Նրանց ավելի ուշ տեսել էին Հաղարծինում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում