Facebook-ն ընդլայնում Է անվտանգության ստուգման գործառույթի հնարավորությունները
1 րոպեի ընթերցում
![Facebook-ն ընդլայնում Է անվտանգության ստուգման գործառույթի հնարավորությունները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/894996.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ն ընդլայնում Է անվտանգության ստուգման գործառույթի (Safety Check) հնարավորություններն արտակարգ իրավիճակների դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում:
Այժմ սոցցանցի օգտատերերը կկարողանան ոչ միայն հայտնել, որ իրենց վտանգ չի սպառնում, այլեւ մեկնաբանել տեղի ունեցող դեպքերը:
Նաեւ մատչելի կդառնա միջադեպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, որը կտրամադրի NC4 ճգնաժամային իրավիճակների մոնիթորինգի գործակալությունը: Բացի դրանից, կընդլայնվեն Community Help գործառույթի հնարավորությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: