ԱՄՆ-ում Էրդողանի այցի ընթացքում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար երկու թուրք է ձերբակալվել

2 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայիսի 16-ին ԱՄՆ կատարած այցի ընթացքում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու գործով ԱՄՆ իրավապահները մեղադրանք կառաջադրեն Էրդողանի անվտանգության տասնյակ աշխատակիցների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նյու Յորք թայմս»-ը հայտնում է, որ ԱՄՆ և Կանադայի երկուական քաղաքացիների արդեն իսկ մեղադրանք առաջադրվել է՝ հարձակմանն ու բռնությանը մասնակցելու համար: Միացյալ Նահանգների քաղաքացիներ Սինան Նարինը` Վիրջինիայից, և Էյուփ Յըլդըրըմը՝ Նյու Ջերսիից, ձերբակալվել են: Նարինը, ըստ «Նյու Յորք թայմս»-ի, մեղադրվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ, իսկ Յըլդըրըմի դեմ մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով:

Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցը նշում է, որ դեպքից մոտ մեկ ամիս անց մեղադրանքների առաջադրումը նշանակալի պատասխան քայլ է ԱՄՆ իշխանությունների կողմից. հարձակումը բռնություն էր ինչպես ԱՄՆ-ում խոսքի ազատության դեմ, այնպես էլ իրավապահ համակարգի:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ձերբակալվածները Թուրքիայի նախագահի թիկնազորի անդամ չեն, նրանք ԱՄՆ քաղաքացի թուրքեր են:

Միացյալ Նահանգների իրավապահ համակարգի պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել անունը, հայտնել է, որ ոստիկանությունը պարզել է ծեծկռտուքի 42 մասնակիցներից 34-ի ինքնությունը, և չի բացառվում, որ առաջիկայում լինեն նոր ձերբակալություններ: Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի առանձնատան մոտ բռնության զոհ էր դարձել 11 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան: Դեպքից հետո տարածված տեսանյութում երևում էր, որ Էրդողանը իրադարձությունների զարգացմանը հետևել էր դեսպանատան մերձակայքում կայանված ծառայողական մեքենայից: Իսկ նրա կողքին կանգնած անվտանգության աշխատակիցն անձամբ էր տվել հարձակման հրամանը:

Հայերեն العربية English Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս