ՀՀ-ԵՄ հարաբերություններում երկկողմանի շահավետ` win-win ռազմավարությունը հաջողության գրավականն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 14-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ նախկինում ձեւավորված գործընկերային հարաբերությունները եւ լիահույս է հետագայում առավել սերտ համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ նոյեմբերին Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի ստորագրման կարեւորությանը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը երկու կողմի համար էլ ունի դրական նշանակություն եւ ընդգծել, որ ստորագրման արդյունքում կողմերի համար ստեղծված «win-win» (երկուստեք շահելով) ռազմավարությունը լինելու է երկկողմ հարաբերությունների հաջողության գրավականը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, փոխանակել կարծիքներ եւ գաղափարներ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանմանն աջակցող ծրագրերի իրականացման շուրջ: Այս համատեքստում կարեւորվել է ինչպես հայաստանյան, այնպես էլ եվրոպական հասարակությունում ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ ճշգրիտ տեսլականի ձեւավորումն ու ընկալումը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող մի շարք ծրագրեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Վերլուծական խորհուրդ» աշխատանքային խմբի ստեղծմանը եւ նպատակներին:

Թոմաս Շրապելը ողջունել է հանձնաժողովի նախաձեռնողական գործունեությունը եւ հույս հայտնել, որ հետագա համագործակցությունը կլինի ակտիվ եւ արդյունավետ:

Հայերեն English Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար