Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ծանոթացել է ԼՂ հիմնախնդրի հետ կապված իրավիճակին. Վիսկոնտի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծանոթացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունիսի 12-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում ասել է Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:

«Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը ծանոթացել է իրավիճակին: Ինձ համար հաճելի է լինել Արցախում և տեղում ծանոթանալ իրադրությանը: Մեզ համար անվտանգության և խաղաղ կարգավորման գործընթացի խնդիրները շատ կարևոր են: Ֆրանսիան, ԱՄՆ-ըև Ռուսաստանը գործադրում են հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցում առաջընթաց գրանցեն»,- մասնավորապես ասել է Ստեֆան Վիսկոնտիին:

Նա հայտնել է նաև, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հարցը քննարկվում է Վիեննայում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցն սկսել են Երևանից հունիսի 10-ին: Նրանք հանդիպել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Հանիպումները շարունակվել են Ստեփանակերտում Արցախի իշխանությունների հետ: Ծրագրվում է, որ համանախագահները կայցելեն նաև Ադրբեջան:

Հայերեն English Русский

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար բաց մրցույթի մասին հայտարարություն