Մշակույթ

Մահացել է սիրված ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է հայկական ջազի ակունքներում կանգնած սիրված երաժիշտ Արմեն Թութունջյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնիջազմենը վախճանվել է հունիսի 8-ին:

Նրան երաժշտասերները ճանաչում էին որպես Չիկո, ինքն էլ սիրում էր, որ իրեն այդպես են անվանում:

Արմեն Գրիգորի Թութունջյանը ծնվել է 1944 թ.հունվարի 28-ինԵրևանում: Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ էր,Երևանի պետական կոնսերվատորիայիդոցենտ։ Նա համարվում է հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։

1986-1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994 թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։ 1992 թ. նա մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն և ընկերները» խումբը, որտեղ նվագել են Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է ցայսօր։

«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Արմեն Թութունջյանի հարազատներին ու մերձավորներին, կիսում կորստյան ծանր վիշտը:

Հայերեն English Русский

Թուրքիայում ձևավորվել և այսօր էլ գործում է ապարտեիդի ռեժիմ. Թաներ Աքչամ

Հայտարարվել է Քաջարանի թունելի կառուցման և թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների բանակցությունները

Վանաձորի «Բոհեմ» թատրոնը հանդես կգա Անապայում

Արաղչին Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի փոխնախագահի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Երևանում դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը

Էստոնիան պլանավորում է ռազմաբազա ստեղծել Ռուսաստանի հետ սահմանի մոտ

Մասկը մայիսից ավելի քիչ կաշխատի Թրամփի վարչակազմում՝ ավելի շատ ժամանակ նվիրելով իր ընկերություններին

Այստեղ երգելը հետաքրքիր է. «Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Պարգը ելույթ ունեցավ Երևանի մետրոպոլիտենում