Արցախ

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության տնօրենն այցելել է Արամ Ա կաթողիկոսին

1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության տնօրենն այցելել է Արամ Ա կաթողիկոսին

ԱՆԹԻԼԻԱՍ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության տնօրեն Զավեն Խանջյանն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Երեքշաբթի, 6 Յունիս 2017-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց, ընկերակցութեամբ իր տիկնոջ, Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Գործադիր Տնօրէն՝ Զաւէն Խանճեան։

Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադառնալու ընդհանրապէս Հայաստան-Սփիւռք գործակցութեան ու յատկապէս Սուրիոյ հայութեան վերականգնումին առնչուած ծրագիրներուն։ Յայտնենք, որ Զաւէն Խանճեան, որպէս նախկին ատենապետ Քալիֆորնիոյ Սուրիոյ Օժանդակութեան Միացեալ Մարմնին, քաջատեղեակ է Սուրիոյ հայութեան կատարուած օժանդակութեան աշխատանքներուն։ Այս առիթով Նորին Սրբութիւնը կարեւորութեամբ շեշտեց Սուրիոյ հայութեան աջակցութիւնը, որպէսզի ան կարենայ հանգրուանային կերպով լծուիլ վերականգնումի գործընթացքին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում