Սերժ Սարգսյանն ընդունել է «Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամ» ծրագրի ներկայացուցիչներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 31-ին ընդունել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին, այդ թվում՝ հիմնադիրների և նրանց կողմից ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդամների, խորհրդատվական խորհրդի ներկայացուցիչների և հիմնադրամի գործադիր տնօրենին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հիմնադրամի գործադիր տնօրեն, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի ձևավորման ընթացքը, հոգաբարձուների խորհրդի և խորհրդատվական խորհրդի անդամներին, որոնց մեջ են առաջատար հայ գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից, ինչպես նաև հիմնադրամի գործունեության նպատակներն ու դրանց հասնելուն միտված ծրագրերը: Խոսելով հիմնադրամի նպատակների մասին՝ գործադիր տնօրենը նշել է, որ այն կոչված է կենտրոնացնելու, համակարգելու և խթանելու աշխարհի հայ գիտնականների, ինժեներների և ձեռներեցների գործունեությունը՝ միտված Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր ստեղծելուն և զարգացնելուն, հայաստանյան ու միջազգային գիտական հանրույթների գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական հնարավորությունները մոբիլիզացնելուն:

Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի շուրջ և քննարկել նախատեսված նպատակների իրագործման համար անհրաժեշտ պայմանները, մեխանիզմներն ու հնարավորությունները, լսել այդ առումով Հանրապետության Նախագահի դիտարկումները և առաջարկությունները:

Ընդգծելով, որ հիմնադրամն այլևս իրողություն է, Հանրապետության Նախագահը նշել է, թե ուրախ է, որ հնարավոր դարձավ վաղուց խմորվող այս լավ գաղափարն առաջ մղել՝ ձևավորել խորհուրդ, գտնել համապատասխան փորձ ունեցող և ներուժ միավորելու կարողությամբ օժտված գործադիր տնօրեն: Նախագահը հաջողություններ է մաղթել հիմնադրամին և պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանի զարգացման ընդհանուր տեսլականի մաս կազմող այս գաղափարի իրագործմանը:

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան