Քաշաթաղում գարնանացանը մոտենում է  ավարտին

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ այս տարվա գարնանն արդեն ամբողջ տարածքում իրականացվել է 4020հա հերկ և 3910հա ցանքս: Հացահատիկի ցանքս իրականացվել է նաև հյուսիսային թևի Լեռնահովիտի, Մոշաթաղի, Հակի և Ներքին Սուսի գյուղական համայնքների ցանքատարածքներում՝ ընդհանուր 250հա հաճար և 23հա գարի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ հաճարի ընդհանուր ցանքսը շրջանում կազմում է 1046հա, որից 130-ը՝ ՊՊՖ հողատարածքներում. ամենաշատը՝ 150հա՝ կատարվել է հարավային Ծաղկաբերդի գյուղական համայնքում: Գարու ընդհանուր ցանքսը 25 համայնքներում և ՊՊՖ տարածքներում կազմում է 1864հա, որից ՊՊՖ-ում՝ 680հա: Ամենաշատը՝ 150հա, գարու գարնանացան կատարվել է Միջնավանի քաղաքային Արաքսի ձախափնյա հարթավայրում և Իշխանաձորի գյուղական համայնքի Թովմասարի սարահարթում:

Շրջանում ամեն տարի կատարվում է նաև եգիպտացորենի գարնանացան: Մայիսի 29-ի դրությամբ եգիպտացորեն են ցանել 12 համայնքներում, ընդհանուր՝ 212,2հա: Ամենաշատը՝ 58,5հա՝ Երիցվանքի գյուղական համայնքում, երկրորդը 34հա-ով, Հակարի գետի աջ ափին գտնվող Փակահանն է, երրորդը՝ Ողջիի ափամերձ Կովսականի քաղաքային համայնքը՝ 32հա:

Միայն Գետափի գյուղական համայնքում ցանել են 4հա հնդկացորեն:

Իսկ արևածաղկի գարնանացան կատարել են Երիցվանքում՝ 5հա, Փակահանում՝ 2,7հա և ՊՊՖ հողատարածքներում՝ 70հա:

Շրջանում ընդհանուր կատարվել է մոտ 35հա կարտոֆիլի ցանքս՝ հարավային և հյուսիսային թևերումինչպես նաև՝ մոտ 20հա հատիկաընդեղենի, 204հա բոստան-պարենային և 148հա բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս:

Անասնակերի կուտակման նպատակով, բացի կորնգանից, ցանվել է նաև մոտ 130հա առվույտ, որից 115հա-ը՝ մաքուր:

Ընթացքում իրականացվել է նաև պայքար մոլախոտերի դեմ՝ 200հա, պայքար մկնանման կրծողների դեմ՝ 17171հա (աշնանացանի ողջ տարածքում), պայքար այլ վնասատուների դեմ՝ մոտ 3000հա և սնուցում՝ 2000հա:

Այս օրերին հիմնականում զբաղված են բերքահավաքն անկորուստ և ժամանակին իրականացնելու աշխատանքներով. ստեղծվում են հակահրդեհային կետեր, նորոգվում ու կարգավորվում են կոմբայնները, բերքահավաքին անհրաժեշտ մնացած տեխնիկական միջոցները; Միաժամանակ մաքրվել ու մաքրվում, բարեկարգվում են ոռոգման ջրատարները, ճանապարհները: Շրջանում մեծ տեղ է հատկացված նաև այգեգործությանը, ջերմոցային տնտեսությունների զարգացմանը: Անասնապահական և մեղվաբուծական ոլորտներումում նույնպես դրական մեծ տեղաշարժ է կատարվում:

Զոհրաբ Ըռքոյան

Հայերեն

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո