Տնտեսություն

Հայաստանը Չինաստանին կառաջարկի հայկական կարևոր ապրանքների նկատմամբ GSP համակարգ կիրառել

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Չինաստանին կառաջարկի հայկական կարևոր ապրանքների նկատմամբ GSP համակարգ կիրառել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջիկայում Չինաստանին կառաջարկի միակողմանի արտոնությունների տրամադրման GSP համակարգ հայկական կարևոր ապրանքների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 27-ին «Եվրասիական տնտեսական միություն- Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակներում Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն են գնում:

«Առաջիկայում Չինաստանին կառաջարկենք միակողմանի արտոնությունների տրամադրման GSP համակարգ կիրառել հայկական կարևոր ապրանքների համար: Մինչև այս տարվա վերջ կսկսենք բանակցությունները: Մինչ այս պաշտոնական բանակցություններ չեն եղել, եղել են շփումներ»,- ասաց փոխնախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում