Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսը` Քուվեյթ կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել հայ համայնքի, տեղի գործող կառույցների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի լրատվական ծառայությունից:

Նորին սրբությունը հանդիպումներ է ունեցել տեղական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նրանք Վեհափառին ներկայացրել են իրեն գործունեությունը, ինչպես նաև իրենց դժվարություններն ու մտահոգությունները: Վեհափառ հայրապետն իր բարձր գնահատականն է հայտնել բոլորին՝ շեշտելով եկեղեցու, դպրոցի ու մեր ազգի հոգեւոր, մշակութային արժեքներին ծառայելու ու մեր ազգային պահանջատիրական պայքարին մասնակից դառնալու առաջնահերթ կարևորությունը։ Նա նշել է, որ անհրաժեշտ է համախմբվել մեր կառույցների շուրջ։

«Կենսական է մասնակից դառնալը մեր հավաքական կյանքին: Հրամայական է գաղութի մարտահրավերներին միասնաբար դիմագրավելը եւ ամբողջական ու գործոն մասնակցություն բերելը գաղութի ծրագրերին»,-ասել է Վեհափառ Հայրապետը։ Նա իր ուրախությունն է հայտնել այն առիթով, որ համայնքն իր ջանքերով կառուցել է եկեղեցի ու առաջնորդարան։

«Այս օրինակելի երևույթը հային յուրահատուկ հատկանիշերից մեկն է։ Վստահ եմ որ մեր մյուս գաղութները եւս նույն ոգով ու նվիրումով պիտի իրագործեն իրենց հավաքական ծրագրերը»,-հավելել է նա:

Հայերեն English

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո