Վարդենիսում, Սիսիանում և Բերդում քաղաքացիական հիվանդանոցները և զինվորական հոսպիտալները կմիավորվեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային քննարկումների հիմնական առանցքը քաղաքացիական և զինվորական բժշկական ծառայությունների համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելը և երկու գերատեսչության մոտեցումները ներդաշնակեցնելն էր։

Լևոն Ալթունյանը և Վիգեն Սարգսյանը նախ անդրադարձել են Վարդենիսում, Սիսիանում և Բերդում քաղաքացիական հիվանդանոցների և զինվորական հոսպիտալների միավորմանը` ելակետ ունենալով թե՛ բնակչության, թե՛ զինվորականների բժշկական օգնության որակի բարելավումն ու ծավալների ընդլայնումը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Առողջապահության և պաշտպանության գերատեսչությունների պատասխանատուները ներկայացրել են արդեն իսկ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց միավորման շնորհիվ ոչ միայն կտնտեսվեն ֆինանսական զգալի միջոցներ, որոնք կուղղվեն ծրագրերի զարգացմանը, այլև էականորեն կբարձրանա մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը։

Անդրադարձ է եղել նաև զինակոչիկների պատվաստումներին առնչվող կազմակերպական հարցերին։ Առաջարկվել է ընթացիկ տարում գրիպի բռնկման սեզոնին բանակում ավելի մեծ ընդգրկվածությամբ պատվաստումներ իրականացնել։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը քննարկել են զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնության և սպասարկման ծավալների, հասանելիության և որակի բարելավման հնարավոր մեխանիզմները, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվել քննարկված հարցերի վերաբերյալ խորքային ուսումնասիրություններ կատարել և սեղմ ժամկետներում զեկուցել արդյունքների մասին։

Հայերեն English

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ