Արամ Ա կաթողիկոսը կկատարի Քուվեյթի նորակառույց Սրբոց Վարդանանց եկեղեցու օծումը

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մայիսի 15-ի երեկոյան հովվապետական նայցով մեկնելու է Քուվեյթ, որտեղ կկատարի նորակառույց Սրբոց Վարդանանց եկեղեցու օծումը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս այս երեկոյ կը մեկնի Քուէյթ՝ հովուապետական այցելութեամբ։ Վեհափառ Հայրապետին կ’ընկերանան Կաթողիկոսարանի Տեղեկատուական բաժանմունքի Վարիչ՝ Հոգշ. Տ. Պետրոս Վրդ. Մանուէլեան եւ Գաւազանակիր՝ Հոգշ. Տ. Յովակիմ Աբղ. Բանճարճեան. իսկ յառաջիկայ օրերուն, Վեհափառ Հայրապետին պատուիրակութեան պիտի միանան Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Շահէ Եպս. Փանոսեան, Արաբական Միացեալ Էմիրութեանց եւ Քաթարի Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ՝ Գերպ. Տ. Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգիսեան, եւ Կաթողիկոսարանի Տնտեսական Յանձնախումբի անդամ՝ Տիար Հրայր Սողոմոնեան։ Վեհափառ Հայրապետը շուրջ շաբաթ մը պիտի մնայ Քուէյթ, ուր օծումը պիտի կատարէ նորակառոյց Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ, եւ բացումը Ազգային Առաջնորդարանին։ Նորին Սրբութիւնը պիտի այցելէ Ազգային Վարժարան, ներկայ պիտի ըլլայ ժողովրդային հաւաքներու, պիտի դասախօսէ Քուէյթի համալսարանէն ներս եւ հանդիպումներ պիտի ունենայ թեմի Երեսփոխանական Ժողովին, Ազգային Վարչութեան ու յարակից մարմիններուն հետ»։

Հայերեն العربية

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո