Միջազգային

Պորոշենկոն ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմը որակել Է «ապահարզան Ռուսական կայսրության հետ»

1 րոպեի ընթերցում

Պորոշենկոն ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմը որակել Է «ապահարզան Ռուսական կայսրության հետ»

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարար Է, որ, Եվրամիության հետ անայցագիր ռեժիմ ստանալով՝ Ուկրաինան վերջնականապես «ձեւակերպեց իր ապահարզանը Ռուսական կայսրության հետ»: «Ես կասեի, որ այսօր Ուկրաինան վերջնականապես ձեւակերպեց իր ապահարզանը Ռուսական կայսրության հետ»,- մայիսի 11-ին հայտարարել Է Պորոշենկոն Ուկրաինայի «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Ուկրաինայի նախագահը նաեւ ասել Է, որ անայցագիր ռեժիմն «Ուկրաինային վերադարձնում Է պատմական տեղը եվրոպական երկրների կազմում»:

Եվրամիության Նախարարների խորհուրդը մայիսի 11-ին հավանություն Է տվել այն որոշմանը, որի համաձայն Ուկրաինայի քաղաքացիներին ԵՄ-ի անդամ երկրների տարածք անայցագիր մուտքի իրավունք Է տրվում կես տարվա ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամկետով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում