Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը հյուրընկալվելիս հաղթեց Կիպրոսին

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը հյուրընկալվելիս հաղթեց Կիպրոսին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսում կայացավ Կիպրոսի և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ առաջին խաղակեսում մեր թիմի կազմում հաշիվը բացեց Արմեն Նահապետյանը, սակայն կիպրոսցիները կարողացան հավասարեցնել այն։ Առաջին խաղակեսն ավարտվեց 1։1 հաշվով։ Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ ունեին գոլ խփելու հնարավորություններ, սակայն վերջիվերջո հաջողության հասան մեր ֆուտբոլիստները։ Փոխարինման մտած Աբրահամ Պորտուգալյանը մրցավարի ավելացրած ժամանակի վերջին րոպեին հաղթանակ պարգևեց մեր թիմին՝ 2։1 հաշվով։

Այս 2 թիմերի միջև ևս մեկ հանդիպում կկայանա մայիսի 11-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում