Տարածաշրջանային

Ադրբեջանն այս տարի 22 զինծառայող է կորցրել. Կասպյան ռազմական ինստիտուտ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն այս տարի 22 զինծառայող է կորցրել. Կասպյան ռազմական ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասպյան ռազմական ինստիտուտը հրապարակել է 2017թ-ի առաջին 4 ամիսներին ադրբեջանական բանակի կրած կորուստների վերաբերյալ վիճակագրությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական Meydan tv-ն:

Ադրբեջանի զինված ուժերը 2017թ-ի առաջին 4 ամիսներին կորցրել է 22 զինծառայող:

22 զինվորականներից 12-ը սպանվել են սահմանային բախումների արդյունքում, իսկ 10-ը մահացել են խաղաղ պայմաններում:

Կասպյան ռազմական ինստիտուտի հրապարակման համաձայն` 2 զինվորական մահացել է հիվանդության հետևանքով, 2-ը ինքնասպան է եղել, 2-ը` դժբախտ պատահարի հետևանքով, 1-ը սպանվել է զինակից ընկերոջ կողմից:

Ադրբեջանական զինված ուժերի հրապարակած տվյալների համաձայն` այս տարի վիրավորվել է ադրբեջանական բանակի 2 զինվորական, իսկ Կասպյան ռազմական ինստիտուտի հաղորդմամբ` վիրավորների թիվն ավելի մեծ է եղել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զոհվածների և վիրավորների վերաբերյալ որևէ վիճակագրություն չի հրապարակել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում