Հասարակական

Հայաստանում կկառուցվի աշխարհի ամենաերկար զիփլայնը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում կկառուցվի աշխարհի ամենաերկար զիփլայնը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կկառուցվի աշխարհում ամենաերկար զիփլայնը: «Յելլ էքստրիմ Պարկ»-ի հիմնադիրը նախատեսում է 2018 թվականին բաժնետեր դարձնել բոլոր նրանց, ովքեր ներդրումներ կանեն նախագծի զարգացման համար։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 3-ին տրվեց Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքի (crowdfunding) մեկնարկը։

«Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մայիսի 4-ից սկսվում է դրամահավաք աշխարհի ամենաերկար զիփլայն կառուցելու համար և տևելու է 30 օր։Տիգրան Չիբուխչյանը, ներկայացնելով նախագծի նպատակներն ու առանձնահատկությունները, նախագծի դերը ՀՀ զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարների տեսանկյունից նշեց. «Մենք այս տարի հույս ունենք, որ կարողանանք կառուցել զիփլայնը և օգոստոս-սեպտեմբերին ներկայացնել մեր նոր նախագծերը, որ պատրաստվում ենք իրականացնել 2018 թվականին։ Մենք արդեն ունեն հինգ գիծ, գործում է ժայռամագլցման երեք ուղի, մեծ աշխատանքներ ենք կատարել ընդհանուր արշավային ուղիների ուղղությամբ։ Մենք հրավիրում ենք էքստրիմի սիրահար բոլոր այն գործարարներին, ինչպես նաև նրանց, ովքեր նոր են պատրաստվում իրենց բիզնեսը սկսել, էքստրեմալ սպորտաձևերի և զբոսաշրջության մեջ՝ միանալ մեր նախագծին»։

Դրամահավաքի շրջանակում նախատեսվում է հավաքել 20.000 ԱՄՆ դոլար, սակայն զիփլայն կառուցելու համար անհրաժեշտ է 200 հազար ԱՄՆ դոլար. նախորդ դրամահավաքներից արդեն 100 հազար ԱՄՆ դոլար հավաքվել է։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ողջունում է նմանատիպ նախաձեռնությունները և կարևորում առաջարկ-պահանջարկի ճիշտ հարաբերակցությունը։

«Մենք որպես Զբոսաշրջության կոմիտե մեր կողմից անում ենք ամեն ինչ՝ երկրի նկատմամբ պահանջարկ ստեղծելու համար։ Երկրի ներսում հետաքրքիր առաջարկ, հետաքրքիր զբոսաշրջային վայրեր կարողանում են ստեղծել անհատ ձեռներեցները, ովքեր ունեն ստեղծագործ մոտեցում։ Որքանով ես տեղյակ եմ, Տիգրանն ու նրա ընտանիքը հենց Ենոքավանից են և երկար ժամանակ արտասահմանում ապրելուց հետո վերադարձել են ու իրենց հայրենի գյուղն են զարգացրել ու զարգացնում։ Շատ հաճախ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է անում մեր հայրենակիցներին հետ վերադառնալ և այն գյուղերն ու համայնքները, որտեղ իրենք ծնվել և մեծացել են, ստեղծել զբոսաշրջության համար հարմար վայրեր»,- նշեց Զեյթունցյանը։

Նոր ու ամենաերկար զիփլայնը կունենա 2680 մ երկարություն և 200-300 մ բարձրություն։ Զիփլայնով թռիչքը տևելու է 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն։ Այսօր Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար զիփլայնը գտնվում է Պուերտո Ռիկոյում, իսկ փաստացի ամենաերկարը՝ Մեքսիկայում՝2545 մ։

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում