Մետաքսի ճանապարհի երկրները կկարողանան օգտվել ժամում մինչեւ 400 կմ արագությամբ գնացքներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կողմից մշակվող նոր ճեպընթաց գնացքը, որը կարող Է զարգացնել ժամում մինչեւ 400 կիլոմետր արագություն, մինչեւ 2020 թվականը հասանելի կլինի նոր Մետաքսի ճանապարհի երկայնքով տեղավորված երկրների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, China Daily թերթին հայտարարել Է China Railway Rolling Stock Corp.-ի դուստր ընկերության՝ CRRC Changchun Railway Vehicles Co-ի ավագ ինժեներ Ցյաո Ֆենը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ CRRC-ի պլանավորում Է մագնիսական բարձի վրա երթեւեկող գնացքի մշակում, որը կզարգացնի ժամում մինչեւ 400 կիլոմետր արագություն: Նշվում Է, որ այս գնացքները նախատեսված են լինելու անդրսահմանային ուղեւորությունների համար:

Ցյաո Ֆենի խոսքով՝ նոր գնացքը մշակելիս ընկերությունը կիրառելու Է նոր նյութեր, օրինակ՝ ածխածնային նրբաթել եւ ալյումինե ձուլվածք: Նա նշել Է, որ նոր գնացքները մինչեւ 2020 թվականը հասանելի կլինեն նոր Մետաքսի ճանապարհի երկրների շուկաներում: Ցյաո Ֆենը հավելել Է, որ նոր գնացքները կօգնեն տարածքային կապերի զարգացմանը եւ նոր բիզնես կստեղծեն Չինաստանի եւ նոր Մետաքսի ճանապարհին գտնվող օտարերկրյա տնտեսությունների համար:

2013 թվականին Չինաստանը հայտարարել Է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» տնտեսական զարգացման նոր ռազմավարության մասին, որն ուղղված Է ենթակառուցվածքների ստեղծմանը եւ Եվրասիայի երկրների միջեւ փոխադարձ կապերի հաստատմանը: Ռազմավարությունը ներառում Է զարգացման երկու հանգուցային ուղղություն՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին եւ ծովային Մետաքսի ճանապարհը:

Խոսքը վերաբերում Է առեւտրական փոխադրամիջանցքի ստեղծմանը Արեւելքից Արեւմուտք արտոնյալ պայմաններով ապրանքների ուղղակի մատակարարման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը