Մերկելի կուսակցական դաշինքը Շուլցի կուսակցությանը գերազանցում Է 8 տոկոսով. հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունը 8 տոկոսի Է հասցրել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) նկատմամբ ունեցած առավելությունը, որի առաջնորդը կանցլերի պաշտոնի թեկնածու Մարտին Շուլցն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որը Stern հանդեսի եւ RTL հեռուստառադիոընկերության պատվերով անցկացրել Է Forsa սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտը:

Հարցման տվյալների համաձայն, կուսակցական միության վարկանիշն անցյալ շաբաթվա համեմատությամբ չի փոխվել եւ կազմում Է 36 տոկոս, սակայն սոցիալ-դեմոկրատների ժողովրդականությունն անցյալ շաբաթվա 31 տոկոսից ընկել Է մինչեւ 28 տոկոս:

«Ձախերին» պաշտպանում Է հարցման մասնակիցների 8 տոկոսը, նույնքանն Էլ արտահայտվել են «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցության եւ «Կանաչների» կուսակցության օգտին: Գերմանիայի ազատ ժողովրդավարական կուսակցության վարկանիշն այս շաբաթ բարձրացել Է մինչեւ 7 տոկոս:

Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 24-ին: Դրանց արդյունքներով կձեւավորվի կառավարություն եւ կհայտարարվի կանցլերը (կառավարության ղեկավարը), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters