Հասարակական

Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունը ժամանել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունը ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի շրջանակներում մայիսի 2-ին Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի ընթացքում նախատեսված է քննարկել ՀՀ տարածքում ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության մարմինների գործունեության մասին հայ-ռուսական միջպետական համաձայնագրի նախագիծը, ինչպես նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանումների գործառույթներին առնչվող հարցեր:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում