ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել Է դադարեցնել լրագրողների դեմ կիրառվող հալածանքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հորդորել Է երկրների ղեկավարներին պաշտպանել ազատ ԶԼՄ-ներին եւ վերջ դնել լրագրողների նկատմամբ հալածանքներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը հիշեցրել Է այն վտանգի մասին, որին լրագրողները ենթարկում են իրենց, որպեսզի «հնարավորություն ընձեռեն ատահայտվելու նրանց, ովքեր զրկված են ձայնից»:

«ԶԼՄ-ների աշխատակիցները ենթարկվում են զրպարտանքի, սեռական բնույթի հարձակումների, ձերբակալությունների, վնասվածքներ են ստանում եւ նույնիսկ զոհվում»,- նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: «Մեզ հարկավոր Է, որ ղեկավարները պաշտպանեն ազատ ԶԼՄ-ներին, դա կենսականորեն կարեւոր Է լայն տարածում գտած ապատեղեկատվության դեմ պայքարելու համար: Եվ մեզ հարկավոր Է, որ բոլորը պաշտպան կանգնեն ճշմարտությունն իմանալու մեր իրավունքին: Մամուլի ազատության համաշխարհային օրը ես հորդորում են վերջ դնել լրագրողների դեմ կիրառվող բոլոր հալածանքներին, որովհետեւ ազատ ԶԼՄ-ները նպաստում են խաղաղությանն ու արդարությանը բոլորի համար»,- հայտարարել Է Գուտերիշը:

Մամուլի ազատության համաշխարհային օրը 1993 թվականին սահմանվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կողմից ի նշան խոսքի, մամուլի ազատության, անկախության սկզբունքների պահպանման կարեւորության ճանաչման, ինչպես նաեւ որպես հարգանքի տուրք իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհված լրագրողների հիշատակին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

Հայերեն Русский

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters